«Շինծու քրեական գործ է նախաձեռնված»․ Գերասիմ Վարդանյանը՝ ձայնագրության մասին

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գերասիմ Վարդանյանը, որը ՀՀ քննչական կոմիտե է գնացել։ Նա լագրողների հետ զրույցում շեշտեց, որ այսօր հակաիշխանական և ազգային շարժումների ֆոնին իրեն փորձում են մեկուսացնել։
Վարդանյանի խոսքով` այդպես է եղել նաև «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ, երբ նույնիսկ կալանավորել էին։
Անդրադառնալով քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին, որտեղ, ըստ ՔԿ–ի, տարբեր անձինք փորձում են շահագրգռել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար, Գերասիմ Վարդանյանը նշեց, որ փաստաբանները դրանք կմեկնաբանեն։
«Շինծու քրեական գործ է նախաձեռնված»,-ասաց նա։