Պետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ․ փորձագետ
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ։
Յուրաքանչյուր բռնապետության հիմքում ընկած է գաղափարախոսությունը։ Բռնատիրական կառավարումն էլ իրականացվում է իդեոկրատիայի միջոցով։ Մի շփոթեք լակոտակրատիան իդեոկրատիայի հետ։
Կասե՞ք, թե որն է Հայաստանը բռնազավթած ռեժիմի գաղափարախոսական հենքը։
Պատասխանելիս չշփոթել գաղափարախոսությունը դեստրուկտիվ աղանդավորականության հետ»։