ԱՄՆ-ը նախատեսում է օրինականացնել հարյուր հազարավոր միգրանտների

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է օրինական կարգավիճակ տրամադրել հարյուր հազարավոր միգրանտների, ովքեր ապրում են երկրում առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Այս մասին հայտնում է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նյութում նշվում է, որ այս միջոցը կազդի անօրինական միգրանտների վրա, ովքեր ԱՄՆ-ում են եղել առնվազն 10 տարի։ Մեկ այլ պայման կլինի ամուսնությունը ԱՄՆ-ի քաղաքացու հետ։
Ըստ լրագրողների՝ օտարերկրացիներին կտրամադրվի աշխատանքի թույլտվություն և երաշխավորված պաշտպանություն երկրից արտաքսումից։ Իշխանությունները նախաձեռնության մասին կարող են հայտարարել արդեն հունիսի 18-ին, ասել է աղբյուրներից մեկը։
Միաժամանակ Սպիտակ տան անանուն ներկայացուցիչն ընդգծել է, որ պետական վարչակազմը դեռ վերջնականապես չի հաստատել ծրագիրը։