Իրանին կոչ են արել չօգնել Ռուսաստանին

Իտալիայում Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել Իրանին բալիստիկ հրթիռներ և դրա հետ կապված տեխնոլոգիաներ չփոխանցել Ռուսաստանին։ Այս մասին ասված է հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։
«Իրանը պետք է դադարեցնի Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելը. Թեհրանը պետք է ձեռնպահ մնա բալիստիկ հրթիռների և հարակից տեխնոլոգիաների փոխանցումից»,- ասվում է փաստաթղթում։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները նաև սպառնացել են Իրանին պատժամիջոցներով, եթե այն էլ ավելի ապակայունացնի Մերձավոր Արևելքը: