Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքին

Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 17-րդ կարգի շրջանային մրցաշարի 5-րդ խաղափուլի ընթացքին։ Հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։