ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ․ փաստաբան

ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ այսօր իրականացվել են՝ իշխանական «Սիվիկ» լրատվականի տարածած տեսանյութի առնչությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան
Սերգեյ Հարությունյանը․
«Մարդկանց ճնշում են, մեկուսացնում են, տասնյակ անձանց ձերբակալում են, կալանավորում են, մյուսների մոտ՝ վախ առաջացնում և ժողովրդի մոտ տպավորություն են ստեղծում՝ ՀՅԴ արատավորման»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որտեղ բացարձակ մեծամասնությունը գաղափարի համար են։