Ըստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը 1 518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Ծառուկյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Արմեն Աշոտյանը 5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական սահմանափակումներով․ Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ ՆԳՆ-ն կարևորություն է տալիս ՄԹ փորձին Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ պաշտպանական խումբ Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը ուսումնական վարժանքներ է արել Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է՝ որն է «Իրական Հայաստանի ռազմավարությունը» Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է Բարբին և Եղեգնաձորը կդառնան քույր քաղաքներ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, կան փակ ճանապարհներ Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ-ՄԱԿ ծրագրային համագործակցությունը պետք է բխի ՀՀ-ի կարիքներից 20 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ էլ քաղաքը․ Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին Եթե մենք չենք բարձրացնում մեր հարցերը, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի բարձրացնում իր պահանջները. Մարուքյան ՌԴ-ն չունի թաքնված օրակարգ, որը կվնասի Հայաստանին, բայց ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ ԱԳՆ Դատախազը դատարան է հանձնել Գևորգ Ալթունյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ում և ԵՄ-ում չեն մտածում հայերի մասին, Արևմուտքում դա ընկալվում է ուտիլիտարիստական ձևով․ ՌԴ ԱԳՆ
Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի ՀՀ-ն հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղերԹուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները հանդիպել են ԱնկարայումԼևոնը գերեվարվել է Շուշիի «3 վիշկայի» տարածքից․ Բաքվի բանտի միևնույն խցում է Լևոն Մնացականյանի հետԻ՞նչ իրավական ակտով է կարգավորվում ոստիկանության և քրեակատարողական ծառայության ծառայողների պատվի առնելը՝ իրենց նախարարներինՀունվարի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄի ամբողջ արդարադատության նախարարություն ունենաս ու սենց պրիմիտիվ իրավաբանական սխալներ անե՞ս. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասինԾեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել ենԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացությանՏղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը․ «ՀայաՔվե»Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՆիկոլ Փաշինյանը և Վահե Գաբրաշը քննարկել են գործարարի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերը (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին. ArmlurԱյդ ձևակերպման մեջ ոչ միայն կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այլ նաև Շահումյանը Շուշիի և Լաչինի հետ փոխանակումը. Զուրաբյանը պատասխանել է «Նիկոլի պրոպագանդիստներին» Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպանին. քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր. քայլերի հաջորդականությունը. ՊԵԿ-ի հոլովակը
Քաղաքականություն

Նիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ:
 
Նոր տրանսպորտային ուղիները, որոնցով կարելի է արտահանել ապրանքներ և հումք՝ շատ երկրների համար կենսական կարևորության են: Նման ուղիները նախ և առաջ պետք է լինեն անվտանգ ու շահավետ բոլորի համար, ինչպես նաև տնտեսական առումով լինեն իրագործելի:
 
TITR-ը կամ «Միջին միջանցքը» համապատասխանում է այս չափանիշներին: Այն նախագծվել է ավելի քան տասը տարի առաջ և սկսել է իրագործվել 2017թ-ին: Վերջին տարիներին այս ուղին նորից զարգացում է ապրում, և դա զարմանալի չէ, քանի որ այն կապում է Արևելքն ու Արեւմուտքը՝ շրջանցելով Ռուսաստանը:
 
Այսօր այն շատ պետությունների համար առաջնահերթ համագործակցության նախագիծ է: Տրանսպորտային այս զարկերակը, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան, կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մայրցամաքային կամուրջը՝ կիսով չափ կրճատելով բեռների փոխադրման ժամանակը և զգալիորեն նվազեցնել տրանսպորտային ծախսերը:
 
Ուղին ընդգրկում է 11.000 կմ երկաթուղի և տասը ծովային նավահանգիստ: Այն սկիզբ է առնում Չինաստանում՝ Լյանյունգանգ նավահանգստից, անցնում է Սիանով դեպի Ուրումչի, Ղազախստանով՝ Խորգոսի և Դոստիկի չոր նավահանգիստներից՝ դեպի Ակտաու և Կուրիկ նավահանգիստները, Ադրբեջան (Ալյաթի նավահանգիստ), Վրաստան, ապա Սև ծովով շարունակվում է դեպի Եվրոպա: Այս ուղին բազմամոդալ է, այսինքն՝ կարող են օգտագործվել երկաթուղային, ծովային և ավտոճանապարհային տրանսպորտի միջոցներ:
Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղու ներկա հզորությունը կազմում է տարեկան 6 միլիոն տոննա: Մինչ 2025թ. նախատեսվում է այն հասնցնել տարեկան 10 միլիոն տոննայի:
 
Գնահատելով բոլոր հնարավորությունները՝ շահագրգիռ պետությունները մտադիր են ֆինանսական ռեսուրսներ ներդնել միջանցքի հետագա զարգացման և նրա նավահանգստային ու երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնման համար, ինչը կբարելաբի մատուցվող ծառայությունների որակը և կնվազեցնի փոխադրումների ժամանակը:
 
Չինաստանը մտադիր է զարգացնել իր արեւմտյան նահանգները՝ ապահովելով նրանց մուտքը դեպի տարածաշրջանային շուկաներ։
 
Ադրբեջանը հնարավորություն է տեսնում ամրապնդելու իր տարանցիկ դերը և դառնալու ամենամեծ տրանսպորտային հանգույցը։
 
Թուրքիան դրանով կշարունակի ընդլայնել իր ազդեցությունն Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում։
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մտավախություն կա, որ ուկրաինական բանակի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա, կարող են հանգեցնել Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի (CPC) արգելափակմանը, որը ղազախական նավթ է մատակարարում միջազգային շուկաներ: Այս առումով աշխատանք է տարվում դիվերսիֆիկացման ուղղությամբ և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին այս հսրցում ևս օգտակար է:
Ղազախական KazMunaiGas ընկերությունն արդեն գնել է լցանավեր, իսկ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ կան Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարեր մուտք գործելու վերաբերյալ, որոնցով Ղազախստանը կարող է տարեկան տեղափոխել մոտ 2 մլն տոննա նավթ։
Բացի այդ, «Միջին միջանցքով» տարանցման հիմնարար նպատակը բոլոր մասնակիցների համար՝ հնարավորություն է ընդլայնելու իրենց աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքերը:
ԵՄ երկրները չափազանց շահագրգռված են այս միջանցքի զարգացմամբ, քանի որ այն կարող է հեշտացնել ապրանքների առաքումը Չինաստանից՝ շրջանցելով Ռուսաստանը, իսկ փոխադրման ժամանակը կկրճատվի շուրջ երկու անգամ։
 
Ղազախստանի նախագահի Բաքու կատարած պետական այցի շրջանակներում՝ Գործարար խորհրդի վերջին նիստում նշվել է, որ 2024թ. հունվարին Անդրկասպյան ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2,5 անգամ։ Միաժամանակ եռապատկվել է չինական բեռների տարանցումը։ Հարկ է նշել, որ երթուղու աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվում է։ Ասոցիացիայի անդամակցությունն աճել է մինչև 25 ընկերության, որոնք ներկայացված են 11 երկրներում։
 
Համաշխարհային բանկի մասնագետներն իրենց վերջին ՝ «Միջին առևտրի և տրանսպորտային միջանցքի» ուսումնասիրության մեջ եզրահանգել ենլ, որ առևտրատնտեսական տեսանկյունից «Միջին միջանցքը»-ը հիմնականում թույլ է տալիս դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները և բարելավել տրանսպորտային հասանելիությունն Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի համար: Համաշխարհային բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ ուղու գործառնական արդյունավետության բարձրացմամբ, մինչև 2030թ. Կասպից ծովով փոխադրումների ծավալը 2021թ. համեմատ կեռապատկվի՝ կկազմելով 11 միլիոն տոննա։ Ըստ նրանց՝ մոտ 4 մլն տոննա կբերի կոնտեյներային փոխադրումների կանխատեսվող պահանջարկը։
Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ մինչև 2040թ. միջանցքի ներուժը կարող է ավելացվել մինչև 26 մլն տոննա, սակայն վերջինս կպահանջի Կենտրոնական Ասիայի երկրների կողմից երթուղու շրջակա ենթակառուցվածքում 18,5 մլրդ եվրոյի ներդրում:
 
Իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2024թ. TITR երթուղու հետագա զարգացման ռազմավարության մշակման համար դրամաշնորհներ հատկացնելու վերաբերյալ։
 
Ըստ էության, Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ժամանակակից իրողություններում Մեծ Մետաքսի ճանապարհի վերածնունդն է, ներառյալ այնպիսի բաղադրիչի, ինչպիսին է «Թվային մետաքսի ճանապարհը»: Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի անցկացման այս լայնածավալ նախագիծը նախատեսում է նաև նոր թվային հեռահաղորդակցության միջանցքի ստեղծում Եվրոպայի և Ասիայի միջև։
 
Ինչպես տենսում եք, Նիկոլի օտարահպատակ կառավարությունը՝ Արցախը հանձնելու գնով անգամ, խաբված ու նսեմացված վիճակով դուրս է մնում նաև այս նախագծից: Արդյունքում հայկական բիզնեսը ևս կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից: