Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը «Մայիսի 9-ին հնարավոր էր հասնել Փաշինյանի հեռացմանը», «Բայց ի՞նչ հետևանք կլիներ, խաղաղ պիտի անեինք» (տեսանյութ) Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Նիկոլենց «թազա Հայաստանում» ազգային արժեքներ դավանող Եկեղեցին տեղ չպետք է ունենա. Արմեն Աշոտյան 28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից Էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՆիկոլական Հայաստանը ոչ միայն չմնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև քայլեց հակառակ ուղղությամբ. Աշոտյան Ալիևը կրկին խոսել է նախապայմանի մասին․ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի ՀՀ ՍահմանադրությունըՎարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա զոհ և վիրավորներԲելգիան կործանիչները Ուկրաինա կառաքի միայն 2028 թվականինԻրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթովՀայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. Վահագն ԽաչատուրյանԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներինԷրդողանը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքի մասինԿրակոց՝ Արմավիրի մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետՀայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրըԱյսօր երեկոյան կարճատև անձրև կգաԴեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրելՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինՀունիսի 1-ից բուժաշխատողները պետք է լինեն առանց երկար և արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի. ԱՆ (տեսանյութ)Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում Առողջապահության նախարարն այցելել է Մեղրու վերականգնողական կենտրոնՄյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները (տեսանյութ)Ինչ բարեփոխումներ կարող է անել Իրանի նոր նախագահը. պարզաբանել է փորձագետըՇՄՆ նախկին փոխնախարարը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնումՓաշինյանի այցն Արագածոտնի մարզ՝ ամփոփ 19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6մլրդ. 200մլն. դրամի վնաս էր պատճառվել, 390մլն. դրամի չափով փողերի լվացում կատարվել
Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար»
Այ Բագրատ Uրբազան, գիտե՞ս... հրազդանցի փոքրիկների ջերմ շփումը Գալստանյանի հետ (տեսանյութ)Հանդիպում ենք 16:00-ին Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում․ «Սրբազան պայքար»
Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնակшն ու արնաքամ լինող երիտասարդի
Բացառիկ սեպագրեր են հայտնաբերվել Էրեբունու տարածքում. Միքայել Բադալյանը մանրամասներ է հայտնում․ Aravot.am
Թրամփն առաջարկել է Բայդենին միասին մտավոր կարողությունների թեստ անցնել
Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի. «Հետք»
Առաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին
Դսեղ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ․ ո՞րն է այլընտրանքային ճանապարհը
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել․ իրանագետ Խոշոր ավտովթար՝ «Վստրեչի» խաչմերուկում․ տուժածների մեջ անչփահաս կաԱրևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Վիկտոր ՎասիլևԹուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը վերաբերող հարցերՔՊ-ականները բունտ են արել՝ ռիսկեր են տեսնում․ «Հրապարակ»Սրբազան պայքարի առաջնորդները ժամը 13։00-ին կլինեն Հրազդանում Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախությունԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլելԻնչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ»ՀԱՊԿ-ում դարձյալ խոսել են Հայաստանի մասինԿգնա՞ Նիկոլ Փաշինյանը Բաքու․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Նիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ:
 
Նոր տրանսպորտային ուղիները, որոնցով կարելի է արտահանել ապրանքներ և հումք՝ շատ երկրների համար կենսական կարևորության են: Նման ուղիները նախ և առաջ պետք է լինեն անվտանգ ու շահավետ բոլորի համար, ինչպես նաև տնտեսական առումով լինեն իրագործելի:
 
TITR-ը կամ «Միջին միջանցքը» համապատասխանում է այս չափանիշներին: Այն նախագծվել է ավելի քան տասը տարի առաջ և սկսել է իրագործվել 2017թ-ին: Վերջին տարիներին այս ուղին նորից զարգացում է ապրում, և դա զարմանալի չէ, քանի որ այն կապում է Արևելքն ու Արեւմուտքը՝ շրջանցելով Ռուսաստանը:
 
Այսօր այն շատ պետությունների համար առաջնահերթ համագործակցության նախագիծ է: Տրանսպորտային այս զարկերակը, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան, կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մայրցամաքային կամուրջը՝ կիսով չափ կրճատելով բեռների փոխադրման ժամանակը և զգալիորեն նվազեցնել տրանսպորտային ծախսերը:
 
Ուղին ընդգրկում է 11.000 կմ երկաթուղի և տասը ծովային նավահանգիստ: Այն սկիզբ է առնում Չինաստանում՝ Լյանյունգանգ նավահանգստից, անցնում է Սիանով դեպի Ուրումչի, Ղազախստանով՝ Խորգոսի և Դոստիկի չոր նավահանգիստներից՝ դեպի Ակտաու և Կուրիկ նավահանգիստները, Ադրբեջան (Ալյաթի նավահանգիստ), Վրաստան, ապա Սև ծովով շարունակվում է դեպի Եվրոպա: Այս ուղին բազմամոդալ է, այսինքն՝ կարող են օգտագործվել երկաթուղային, ծովային և ավտոճանապարհային տրանսպորտի միջոցներ:
Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղու ներկա հզորությունը կազմում է տարեկան 6 միլիոն տոննա: Մինչ 2025թ. նախատեսվում է այն հասնցնել տարեկան 10 միլիոն տոննայի:
 
Գնահատելով բոլոր հնարավորությունները՝ շահագրգիռ պետությունները մտադիր են ֆինանսական ռեսուրսներ ներդնել միջանցքի հետագա զարգացման և նրա նավահանգստային ու երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնման համար, ինչը կբարելաբի մատուցվող ծառայությունների որակը և կնվազեցնի փոխադրումների ժամանակը:
 
Չինաստանը մտադիր է զարգացնել իր արեւմտյան նահանգները՝ ապահովելով նրանց մուտքը դեպի տարածաշրջանային շուկաներ։
 
Ադրբեջանը հնարավորություն է տեսնում ամրապնդելու իր տարանցիկ դերը և դառնալու ամենամեծ տրանսպորտային հանգույցը։
 
Թուրքիան դրանով կշարունակի ընդլայնել իր ազդեցությունն Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում։
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մտավախություն կա, որ ուկրաինական բանակի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա, կարող են հանգեցնել Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի (CPC) արգելափակմանը, որը ղազախական նավթ է մատակարարում միջազգային շուկաներ: Այս առումով աշխատանք է տարվում դիվերսիֆիկացման ուղղությամբ և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին այս հսրցում ևս օգտակար է:
Ղազախական KazMunaiGas ընկերությունն արդեն գնել է լցանավեր, իսկ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ կան Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարեր մուտք գործելու վերաբերյալ, որոնցով Ղազախստանը կարող է տարեկան տեղափոխել մոտ 2 մլն տոննա նավթ։
Բացի այդ, «Միջին միջանցքով» տարանցման հիմնարար նպատակը բոլոր մասնակիցների համար՝ հնարավորություն է ընդլայնելու իրենց աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքերը:
ԵՄ երկրները չափազանց շահագրգռված են այս միջանցքի զարգացմամբ, քանի որ այն կարող է հեշտացնել ապրանքների առաքումը Չինաստանից՝ շրջանցելով Ռուսաստանը, իսկ փոխադրման ժամանակը կկրճատվի շուրջ երկու անգամ։
 
Ղազախստանի նախագահի Բաքու կատարած պետական այցի շրջանակներում՝ Գործարար խորհրդի վերջին նիստում նշվել է, որ 2024թ. հունվարին Անդրկասպյան ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2,5 անգամ։ Միաժամանակ եռապատկվել է չինական բեռների տարանցումը։ Հարկ է նշել, որ երթուղու աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվում է։ Ասոցիացիայի անդամակցությունն աճել է մինչև 25 ընկերության, որոնք ներկայացված են 11 երկրներում։
 
Համաշխարհային բանկի մասնագետներն իրենց վերջին ՝ «Միջին առևտրի և տրանսպորտային միջանցքի» ուսումնասիրության մեջ եզրահանգել ենլ, որ առևտրատնտեսական տեսանկյունից «Միջին միջանցքը»-ը հիմնականում թույլ է տալիս դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները և բարելավել տրանսպորտային հասանելիությունն Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի համար: Համաշխարհային բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ ուղու գործառնական արդյունավետության բարձրացմամբ, մինչև 2030թ. Կասպից ծովով փոխադրումների ծավալը 2021թ. համեմատ կեռապատկվի՝ կկազմելով 11 միլիոն տոննա։ Ըստ նրանց՝ մոտ 4 մլն տոննա կբերի կոնտեյներային փոխադրումների կանխատեսվող պահանջարկը։
Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ մինչև 2040թ. միջանցքի ներուժը կարող է ավելացվել մինչև 26 մլն տոննա, սակայն վերջինս կպահանջի Կենտրոնական Ասիայի երկրների կողմից երթուղու շրջակա ենթակառուցվածքում 18,5 մլրդ եվրոյի ներդրում:
 
Իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2024թ. TITR երթուղու հետագա զարգացման ռազմավարության մշակման համար դրամաշնորհներ հատկացնելու վերաբերյալ։
 
Ըստ էության, Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ժամանակակից իրողություններում Մեծ Մետաքսի ճանապարհի վերածնունդն է, ներառյալ այնպիսի բաղադրիչի, ինչպիսին է «Թվային մետաքսի ճանապարհը»: Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի անցկացման այս լայնածավալ նախագիծը նախատեսում է նաև նոր թվային հեռահաղորդակցության միջանցքի ստեղծում Եվրոպայի և Ասիայի միջև։
 
Ինչպես տենսում եք, Նիկոլի օտարահպատակ կառավարությունը՝ Արցախը հանձնելու գնով անգամ, խաբված ու նսեմացված վիճակով դուրս է մնում նաև այս նախագծից: Արդյունքում հայկական բիզնեսը ևս կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից: