Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ ՀարությունյանԱյս պահին ձերբակալվել է 7 անձ. ՔԿԳլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարությունՊահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը. ՀԱԿ-ը՝ ՀԷՑ-ի պետականացման մասինԳեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդՔնում ես՝ ուշքդ սահմանի դմփոցն ա․ մեր բոլորի խնդիրն էդ ա, ո՞նց ադրբեջանցին կգա էստեղ կապրի՝ դարավոր թշնամի են մեզ նրանք․ Դեբեդ գյուղի բնակիչները կիսվել են իրենց մտորումներով (տեսանյութ)
Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը
Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել. ՓաստաբանԿիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվելՀՅԴ երիտասարդները Քննչական կոմիտեում են․ ՈւՂԻՂՏարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասին
Հասարակություն

Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը. Հովհաննես Խուդոյան

Ուժային կառույցներում աշխատած ընկերներս գուցե շտկումներ կանեն։ Երեկվանից մտածում եմ. եթե ես լինեի ոստիկանապետ, ունենայի խնդիր փակ պահել մի փողոց, ունենայի մտավախություն, որ մարդաշատ ցույցի մասնակիցները կարող են ագրեսիվ լինել, ի՞նչ կանեի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Խուդոյանը։

«Կշարեի 4-5 շարքով վահաններով ու սաղավարտներով ոստիկաններ, որպեսզի առարկաներ նետելու պարագայում կարողանան պաշտպանվել («կրիա» դասավորվածության անցնելու պատրաստվածություն ունեն մեր ոստիկանները)։ Ոստիկանների ու ցուցարարների միջև կանցկացնեի փշալար ամբողջ փողոցի լայնքով` կես մետր թողնելով անհրաժեշտ շարժի համար։ Փշալարի առկայությունը կարող էր միայն քաղաքական շահարկումների պատճառ դառնալ, բայց հո իմ խնդիրը չի քաղաքական հարցեր լուծելը, ես անվտանգությունն եմ ապահովում։

Վահաններով շարքի մեջ կկանգնեցնեի արցունքաբեր գազ օգտագործող 4-5 ոստիկան, ովքեր կարող էին սաստել ամենաագրեսիվ, փշալարն ու վահանները անցնել փորձող ցուցարարներին։

Շարքի թիկունքում կտեղակայեի մեկ կամ երկու ջրցան մեքենա, որը կօգտագործեի ինչպես խմբային հարձակման, այնպես էլ հրկիզումների դեպքում։

Այս հատուկ միջոցները կծառայեին անհրաժեշտության դեպքում հնարավոր նվազ վնաս պատճառելուն։

Տեղում ծառայության ղեկավարումը ու ցուցարարների հետ հաղորդակցությունը կհանձնարարեի այն ոստիկաններին, ովքեր առավել հավասարակշռված են, նաև հարգանք են վայելում ցուցարարների մոտ, օրինակ Լևոն Ղազարյանին։

Հաշվի առնելով հավաքի մարդաշատ լինելը, հույսս չէի գնի ձեռքի մեգաֆոնի վրա, ավելի հզոր բարձրախոս կբերեի, որպեսզի օրինական պահանջ ներկայացնելիս այն լսելի լինի հավաքի մասնակիցներին։

Թվարկված միջոցների թիկունքում, անվտանգ հեռավորության վրա կպահեի ոստիկանական ուժեր, ինչքան կարող եմ, այդ թվում հատուկ ստորաբաժանումներ, ավելի լուրջ հատուկ միջոցներ, որպեսզի եթե հնարավոր բախումները վերաճեն բռնի հանցագործությունների, ամբողջ ներուժով ներգրավվեն։

Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար).

Մի շարք վահաններով պատ կկազմեի, դրանց առաջ կբերեի ինչ որ անհասկանալի սնկանման ոստիկանների, նրանց անմիջապես թիկունքում կունենայի անպաշտպան ոստիկանների հոծ բազմություն, դրանց թիմունքում հիշատակածս «կրիան», էս ամեն ինչի մեջ շարքերի խախտումով կվազվզեին անհավասարակշիռ կարմիր բերետավորները, կքաշքշեին ցուցարարներին, շշեր կնետեին, կծեծեին մարդկանց։

Այդ ընթացքում լարվածությունը կփորձեին զսպել իրենց հերթին լարված այն ոստիկանները, ումից ցուցարարները ամենաշատն են զզվում, օրինակ` հավաքի մասնակիցների պատկերացումով` Ադրբեջանին հող հանձնելը հեշտացնող Կարեն Հակոբյանը, կամ նրբանկատագույն մի անձնավորություն` Հայկազ Ջոմարդյանը, կամ հենց ես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանս, որ վերջին 10 օրը անընդհատ կռվի մեջ եմ մտնում ու չեմ կարողանում լեզու գտնել ցուցարարների հետ։

Վերջում էլ կտեսնեի, որ էլ իրադրության տերը չեմ, կհրամայեի ամենավտանգավոր հատուկ միջոցներից կիրառել ամենավտանգավոր եղանակով` առանց նայելու նռնակներ նետել մարդկանց ոտքերի տակ»։