Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին․ ՀՀ ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:
Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ու հավելում.
«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»։