Ճապոնիայում անձրևների պատճառով տարհանվել է գրեթե 314 հազար մարդ
Ճապոնիայի Օկինավայի ամենահարավային նահանգի վարչական կենտրոնում՝ Նահա քաղաքում, սողանքների սպառնալիքի պատճառով 313,7 հազար բնակչի տարհանում է հայտարարվել:
Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Հայտարարվել է սպառնալիքի հնարավոր հինգից չորրորդ մակարդակը։ Դա նշանակում է, որ խորհուրդ է տրվում տարհանվել ապաստարան, քանի դեռ տարհանումը հնարավոր է:
Նշենք, որ արդեն երկար ժամանակ Ճապոնիայում անձրևները չեն դադարում: