Պաղեստինի տնտեսությունն ամեն օր կորցնում է մոտ 20 միլիոն դոլար

Պաղեստինի տնտեսությունն ամեն օր կորցնում է մոտ 20 միլիոն դոլար Գազայի հատվածում արտադրության ամբողջական դադարեցման և Հորդանան գետի Արևմտյան ափի մասնակի անգործության պատճառով:
Այս մասին RIA Novosti-ին ասել է Պաղեստինի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ-Ամուրը։
«Պաղեստինի տնտեսությունը աննախադեպ հարվածի տակ է հայտնվել իսրայելական ագրեսիայի պատճառով, որը անգործունակ է դարձրել տնտեսական շարժիչ ուժերը: Մենք ամեն օր կորցնում ենք մոտ 20 միլիոն դոլար Գազայի հատվածում»,- ասել է նախարարը։