Հութիները հարձակվել են ուկրաինական նավի վրա. կան վիրավորներ

Եմենի «Անսար Ալլահ» շարժման զինյալները հարձակվել են Ադենի ծոցում գտնվող «Վերբենա» նավի վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր հութիները երկու հականավային թեւավոր հրթիռ են արձակել Ադենի ծոց: Երկու հրթիռներն էլ խոցել են ուկրաինական «Վերբենա» նավը»,- ասվում է հրամանատարության հրապարակված հայտարարության մեջ։
Նավը վնասվել է, հրդեհ է բռնկվել։ Երկու նավաստի վիրավորվել է և տարհանվել ԱՄՆ ռազմական ինքնաթիռով։