Բայդենն ու Զելենսկին Ուկրաինայի համար կարևոր համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են անվտանգության 10-ամյա երկկողմ համաձայնագիր։
Ինչպես նշվում է փաստաթղթում, որի տեքստը մեջբերում է Reuters-ը, կողմերը դա համարում են կամուրջ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության ճանապարհին։
«Երկու կողմերն էլ գիտակցում են, որ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են զգալի ռազմական ուժեր, հզոր կարողություններ և կայուն ներդրումներ նրա պաշտպանական արդյունաբերական բազայում, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասվում է համաձայնագրում: