Եթե ունեք կադրեր, ֆոտոներ՝ ինչպես են կարմիր բերետավորներն առևանգում, ապա սմբակներով հարձակվում Աբրահամի վրա, խնդրում եմ՝ ուղարկեք ինձ. Աբրահամ Գասպարյանի կին (լուսանկարներ)
Երեկ ոստիկանների կողմից վայրագությունների ենթարկված Աբրահամ Գասպարյանի կինը` Արփի Հարությունյանը մանրամասներ է հայտնել ամուսնու` ծեծի ենթարկվելու և առողջական վիճակի մասին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիտալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»:
Ավելի ուշ կինը ևս մեկ գրառում է արել` նշելով.
«Ընկերներ, եթե ունեք կադրեր, ֆոտոներ՝ ինչպես են կարմիր բերետավորները առևանգում, ապա սմբակներով հարձակվում Աբրահամի վրա, խնդրում եմ՝ ուղարկեք ինձ։
Ականատեսներին ևս խնդրում եմ ինձ հետ կապ հաստատել։
Հարձակումը եղել է երեկ՝ 17:30-18:00-ի միջակայքում։
Դե, իր փոխարեն շարունակեմ ասել՝ պի՛նդ եղեք»: