ՄԻՊ-ն այցելել է ԱԺ–ի մոտ տուժած քաղաքացիներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողովի մոտ լուսաձայնային նռնակների հետևանքով տուժած քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Մանասյանը «Հերացի» համալսարանական հիվանդանոց է այցելել հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։