«Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն Ընդդիմադիր ուժերը պետք է իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանք․ Իշխան Սաղաթելյան Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ պատերազմում հաղթանակի մասինԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Մի տեսակ նեղված եմ, «ազգակործան պատուհասը» հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում․ Աննա Հակոբյան Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից Մայր Աթոռին պատերազմ հայտարարած ՔՊ-ն ու Փաշինյանը նիստ են անում․ ՈՒՂԻՂՄեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ «ՀայաՔվե»-ի հանդիպումները Եվրոպայում շարունակվում ենՀունիսի 25-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները. Մեսրոպ Առաքելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել ԻրանումԱրարատում ջուր չի լինի Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Հայաստանի կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է․ միջազգայանգետ«Փինկ Բերրի»-ի պաղպաղակների նմուշներն ուսումնասիրվել ենՊապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինելԵկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս. Արմեն ՀովասափյանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԱրայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա ԹորոսյանՊայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ ՄխիթարյանԱպաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր ԳրիգորյանՀրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկումQR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի’ վճարեք. Ստեփանյան (տեսանյութ)Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԱկտիվիստը կոռուպցիա է բացահատում՝ տփում, քրֆում ու ճամփում եք, 2018 թ. ձեր կուտը կերան. Սամվել Հակոբյան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր«Արա՛, թող խոսանք, չե՞ս հասկանում, որ չի կարելի», «Մի հատ կառավարեք ձեզ»․ լարված իրավիճակ քաղաքապետարանում (տեսանյութ)Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ ԹրամփՄոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև (տեսանյութ)Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սամվել Կարապետյանը ըստ իս դառնալու է ընդդիմադիր միասնական ճակատի ճարտարապետը. Նարեկ ՄալյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավnրումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակnրծան դիտավորություն. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ2 տարի անց՝ դատախազությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել. փաստաբանԿապացուցեմ, որ թլպատված չեմ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լեզվակռիվ տալԳուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր. Գագիկ Ծառուկյան«Կրթող»-ը կրթվելու կարիք ունի․ Փաշինյանը խմբագրել է գրառումըԱդրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. Ալիև«Личный неприязнь» ունեն, դրա համար ստիպված «պեռաշկի են վերլուծում»՝ քոռանամ ես․ Աննա Հակոբյան
Քաղաքականություն

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությունը։

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է համընդհանուր արժեքներին համահունչ Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների իրականացման շարունակական հանձնառությունը։

Կողմերը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին՝ համագործակցության բոլոր ոլորտներում սահմանելով հավակնոտ նպատակներ, որոնց ֆինանսական հենքը կապահովվի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցներով՝ 2024-2027 թթ. համար նախատեսվող 270 մլն եվրո գումարի չափով։ Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին՝  ներդրումներ ապահովելով գործարար ոլորտի զարգացմանը աշխատատեղերի քանակի ավելացման և տնտեսական աճի համար:  Կողմերը ողջունել են Տնտեսական և ներդրումային պլանի իրականացման դրական ընթացքը, որի շրջանակում արդեն հավաքագրվել են 600 մլն եվրո ծավալի ներդրումային միջոցներ։

Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության  ոլորտներում զարգացումները: ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը, ներառյալ «Եվրոջասթ» գործակալության  հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման  կարողությունների ամրապնդումը մուտքի արտոնագրերի ազատականացման  երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով:

ԵՄ-ն ողջունել է դատական ​​համակարգի անկախության բարելավման և հակակոռուպցիոն և անձեռնմխելիության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ առաջընթացը՝ միաժամանակ ընդգծելով բարեփոխումների շարունակականության, դատական ​​համակարգի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը:

ԵՄ-ն ընդգծել  է ցանկացած հիմքով խտրականության վերացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը բոլոր ոլորտներում: ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին շարունակել ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունից հետո բռնի տեղահանված հայ բնակչության ներառմանը, ինչպես նաև բնակարանային ապահովման և զբաղվածության հարցերում ԵՄ աջակցությանը։

Գործընկերության կոմիտեն նաև վերանայել է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և աղետների ռիսկերի կառավարման առաջընթացը։ Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են փոխկապակցվածության խթանման, էներգետիկ անվտանգության հզորացման և Հայաստանում էներգետիկ փոխակերպմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի և «Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությանը նպաստելու միջոցով: Հայկական կողմը ընդգծել է տարածաշրջանային փոխկապակցվածության այլ ծրագրերի խթանման անհրաժեշտությունը։ Ողջունելով Հայաստանի ջանքերը շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ԵՄ-ն միաժամանակ խրախուսել է Հայաստանին ջանքեր գործադրել՝ մեծացնելու վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները, հասնելու կլիմայի չեզոքությանը և բարելավելու ջրային ռեսուրսների կառավարումը։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու համագործակցությունը միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ:

ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին առաջնահերթություն տալ տարբեր ոլորտներում ռազմավարական ծրագրերին՝ համաձայն նոր Գործընկերության օրակարգի առաջնահերթությունների և «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ շարունակվող քննարկումների:

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և օդային անվտանգության, հաղորդուղիների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծել են «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» վարչական կիրարկման կարևորությունը: Կողմերը քննարկել են Հայաստանի հյուսիսում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղներին արտակարգ արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման շրջանակներում հնարավորություն է  ընձեռնվել վերանայելու համագործակցությունը մաքսային և տնտեսական զարգացման ոլորտում։ Կողմերը պարտավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ կանխելու ԵՄ համապատասխան պատժամիջոցների շրջանցումը։ Քննարկումն ամփոփել է նաև զբաղվածության և սոցիալական քաղաքականության զարգացումները: Կողմերը ողջունել են սպորտի, մշակույթի, կրթության և գիտահետազոտական ​​ոլորտներում փոխանակումների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Գործընկերներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ բարձր գնահատելով նրա դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: ԵՄ-ն ողջունել է  սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և  Հայաստանի սահմանների անձեռնմխելիությանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության հարցերում իրենց երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև Խաղաղության Եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանի ընթացիկ հայցը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը՝ երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։