Տպավորություն ա, որ միշտ իրար հետ ենք․ չավարտվող նիստ ա․ Ալեն Սիմոնյանը մոռացել էր, որ պատգամավորները պետք է գրանցվեն (տեսանյութ)Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ»Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատըՎախեցել են, որ Տաշիրից Երևան կգան՝ Սամվել Կարապետյանին աջակցելու. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըՏասը ամերիկյան բազաներ գտնվում են իրանական հրթիռների հասանելիության սահմաններումԻշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել. «Հրապարակ»Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում, խմբի ղեկավարն էլ Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ. «Հրապարակ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ին
Հասարակություն

Ամբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհ

Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ինչ ոստիկանները ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ամբերդ գյուղի բնակիչ 60-ամյա Արծրունի Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ 43-ամյա Սարգիս Ճ.-ն գյուղի սկզբնամասում՝ միջնակարգ դպրոցի դիմաց, դարանակալել է և երբ Արծրունի Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է իր տեսադաշտում, իր մոտ եղած ինքնաձիգից դիմահար կրակոցներ է արձակել «Opel»-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ Արծրունի Բ.-ն հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից կրակված պարկուճ, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած, բնակչի հողամասում հայտնված «Opel Zafira» մակնիշի դիմապակու էլ՝ կրակոցի հետքեր։

Մինչ փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էր, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում ենթադրյալ կասկածյալ Սարգիս Ճ-ն և նրան Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում հայտնաբերում, սպանության կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանում է իր կողմից կատարված արարքը։

Վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված՝ սպանվածի ու սպանությունը կատարողի համագյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ դեպքը մի կաթիլ մեղրի պատմությանն է նման։ Սպանվածի հարազատները սպանությունը կատարողի տղայի հետ վիճաբանություն են ունեցել, ինչի մասին հայրն իմացել է, որից հետո նա դարանակալել է գյուղի սկզբնամասում՝ դպրոցի հարևանությամբ, ու երբ «Opel»-ը մտել է գյուղ, նա դիմահար կրակոցներ է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի պատճառով էլ Opel-ի վարորդը վիրավորվել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել բնակչի հողամասում։