Լույս չի լինի մի շարք հասցեներում ՌԴ Ռոստովի մարզում վնասվել են մի քանի բարձրահարկ շենքեր Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Վստահ ենք, դիմադրության շարժումը հաղթանակ է տանելու․ Իրանի նախագահ Պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-իՆիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից Ուրարտուն պարտվեց Լոկոմոտիվին․ Թիկնիզյանը և Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը Կիմ Չեն Ընը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունՍուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Բոյկոտը տալիս է իր արդյունքը․ գումար չի հավաքագրվում․ Գևորգ Ստեփանյանը հորդորում է շարունակել ավելի մեծ թափով (տեսանյութ)
Քաղաքականություն

Ոստիկանները անցան կտրուկ քայլերի, երբ Փաշինյանը նրանց արարքները հովանավորող հայտարարություն արեց

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․
 

«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր  ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց հեռացնելու նախազգուշացումով. դա անթույլատրելի է:

Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, այնքան խիստ պահանջներ ունեն, որ ենթակա են կիրառման մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ Քրեական հետապնդման են ենթակա Ոստիկանության ծառայողների կողմից խմբերով ու անհատապես ծեծի ենթարկելը հավաքների մասնակիցներին։

Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։  Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես:

Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան:

Արդյունքում` (այս պահի հրապարակումներով) ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ:

Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել:

Սա մի քաղաքական իշխանություն է, որ գիշերուզօր խոսում էր ոստիկանական բռնություններին ու հատկապես անպատժելիությանը վերջ դնելու մասին»։