Առևանգել են Սուրեն Պետրոսյանին․ նրան տարել են անհայտ ուղղությամբ

Առևանգվել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ , «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը։ Ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։