Վրաստանը պատրաստվում է դեսպանություն բացել Մոսկվայում

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», աշխատում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ և աշխատակիցներ է հավաքագրում Մոսկվայում դեսպանատանը աշխատելու համար: Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ անհիմն էր անվանել Մոսկվայում դեսպանատան հնարավոր բացման մասին տեղեկությունները։