ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին

Արմատական ՀԱՄԱՍ շարժումը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայացրած պատանդներին ազատ արձակելու առաջարկը:
Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ազատ է արձակել երկրի բանտերում բանտարկված 50 պաղեստինցիների։