Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան․ Արմեն Աշոտյան

«Երբ ինձ չկարողանան հասցնել դատարան, մի քանի օր փողոցները փակ լինեն, շարժումը կհաղթի»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով 168.am-ի լրագրողի հարցին։
Հարցին, երբ Հայաստանում չեն գործի Բորելի ու Բլինքենի «դաբրոն», Աշոտյանն արձագանքեց, երբ հայ ժողովուրդը իր աագան վերցնի իր ձեռքը։
«Նիկոլը Ղարաբաղի հարցը վստահել է ղեկավարների՝ Մակրոնին ու Շուլցին, որոնց չի վստահում անգամ իրենց ժողովուրդը»,-ասաց Աշոտյանն ու հեռացավ դատարանից։