Ժամանակավոր կառավարության խնդիրներից է Հայաստանը բոքսի տանձիկի կարգավիճակից դուրս բերելը. Արծվիկ Մինասյան

Եթե Փաշինյանն անցկացնի այս ընտրությունները, ապա ՔՊ-ն կվերատադրվի։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, մանդատների վայր դնելը չի նշանակելում, որ Նիկոլ Փաշինյանը չի մնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինասյանը նկատում է՝ գործող ընտրական օերնսդրության համաձայն տեղամասային ընտրահանձնաժողովներում 8 անդամ է նշանակվում, որիցը 4-ը՝ խորհրդարանական ընդդիմության կողմից, նաև ունենում է հանձնաժողովների նախագահներ և քարտուղարներ։
«Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր խմբակցություն, ապա այս իրավունքները վերանում են և դրանք լիովոին անցնում է ընտրատարածքային հանձնաժողովին, որն ամբողջությամբ ձևավորված է իշխանության ներկայացուցիչներից։ Այսինքը պահանջելով ընդդիմության՝ մանդատներից հրաժարվել, դուք զրկում եք ընդդիմությանն ընտրական հանձնաժողովներում առնվազն 50 %-ը վերահսկելու հնարավորություններից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն»,-ասաց Մինասյանը։
Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են ՔՊ-ի հետ միասին դնել պատգամավորական մանդատները՝ միաժամանակ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը չի մնա ժամանակավոր պաշտոնակատար, բայց ՔՊ-ն այդ տարբերակին դեմ է։
«Ժամանակավոր կառավարության երեք գործառույթներից մեկը Հայաստանը բոքսի տանձիկի կարգավիճակից դուրս բերելն է, քանի որ գործող իշխանությունը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախումների օբյեկտի, երբ բոլոր կողմերից հարվածում են մեզ»,- հայտարարեց Մինասյանը։