Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու․ Փաշինյանը չի հեռանալու․ Ռուբեն Ռուբինյան

Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու։ Իրենք կարող են իշխանություն ստանալ ժողովրդից եթե մասնակցեն խորհդարանական ընտրություններին, իսկ ժողովուրդն էլ համարի, որ իրեց պիտի քվե տան։ Եթե ընդդիմությունը մանդատները վայր էլ դնի, ոչ մի բան տեղի չի ունենալու, որովհետև դրա հետևանքով որևէ սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Փաշինյանը չի հեռանալու։ Ընդդիմության մանդատները վայր դնելու արդյունքում գուցե Ազգային ժողովում ավելի լուռ լինենք։ Քաղաքական ճգնաժամ կարող է առաջանալ այն ժամանակ, երբ որ ընդդիմությունը ներկայացնում է հասարակության մի մեծ հատվածի դժգոհությունները»,- ասել է նա։