Նիկոլայ Կոզիրևի փառքը Ձեզ հանգիստ չի տալիս, հանգիստ նստեք տեղներդ. չմեկնաբանես իմ խոսքը, իյա․ Արթուր Խաչատրյանը գոռաց Անդրանիկ Քոչարյանի վրա՝ նրան անվանելով ֆուտբոլային մեկնաբան

«Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել»։ ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սուտ մեկ․ ինչը, որ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։
Իրենց նշանակած գխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է չկա, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։
Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք, ասեք՝ դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենք բա որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, բա դրա մասի՞ն ինչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորներին դուր չեկավ Արթուր Խաչատրյանի ակնարկը։ Նրանք տեղից սկսեցին բացականչել, ինչին արձագանքելով՝ Խաչտարյանն ասաց․ «Հա՛, չգիտե՞ք։ Բա ձեր ղեկավարի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի հայտարարությունները լսեք, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելուլ»,- ասաց նա։
Անդրադառնալով, իր որակմամբ, հաջորդ մեգաստին, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասի՞ն է խոսում։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, «վըտնամանի» մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ընթացքում ՔՊ-ականները շարունակում էին ինչ-որ բաներ գոռալ տեղից։
Արթուր Խաչատրյանը նրանց հորդորեց հանգստանալ, ապա, դիմելով Քպ-ական Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց․ «Նիկոլայ Կոզերևի փառքը Ձեզ հանգիստ չի տալիս, հանգիստ նստեք տեղներդ։ Ուրեմն չմեկնաբանես էլ իմ խոսքերը, իյա՝ այստեղ ֆուտբոլային մեկնաբանը նստել է, խոսում է անընդհատ»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն կարգադրեց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը՝ ասելով, որ ելույթն ավարտվել է։