Խաղաղության պայմանագիրը հնարավոր է հենց վաղը ստորագրվի, եթե դա լինի․ Ռուբեն Ռուբինյան
«Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ԱԱյն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջությամբ ամբողջականացված չէ։ Եթե հնարավոր լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք։ Երկու տարի և ավել իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր դառնա խաղաղության պայմանագրի ստորագրումը»,-ասաց Ռուբինյանը։
Նա նշեց նաև, որ շարունակելու են հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։