Միրզոյանն ու Օ'Բրայենը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ օրակարագի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ նշվում էր, որ նա կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը։
Նախատեսվում է, որ Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ