Ֆիդանը և Նարիշկինը քննարկել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունները
Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։
Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ավելի վաղ Ֆիդանը բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Ըստ աղբյուրների՝ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։