Կործանվել է ռուսական Սու-34 ինքնաթիռը. ինքնաթիռի անձնակազմը զոհվել է
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայում:
Ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: Ամբողջ անձնակազմը զոհվել է:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետությունում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ։