Էրդողանն ու Ալիևը Անկարայում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ ընդգծել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Հատկապես նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, ընդգծվել է երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման գործում։
Մեկ անգամ ևս նշվել է Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացման և երկու եղբայրական երկրների միջև համագործակցության կարևորությունը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մասնակցելու է Արցախի օկուպացված Շուշիում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին և շնորհավորանքներ է փոխանցել Ադրբեջանում անցկացվող COP29-ի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։