Զելենսկին ժամանել է Գերմանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին և դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններին։
Այս մասին հայտարարել է ուկրաինական պետության ղեկավարը:
Զելենսկին նշել է, որ Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկումը կկենտրոնանա պաշտպանության հետագա աջակցության, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման և զենքի համատեղ արտադրության վրա։
Բացի այդ կարծիքներ կփոխանակվեն խաղաղության գագաթնաժողովի, Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շուրջ: