Իսրայելը ներկայացրել է նոր հզոր հրթիռ

Israel Aerospace Industries-ը ներկայացրել է AIR LORA բալիստիկ հրթիռը: Այն մշակվել է իսրայելական LORA բալիստիկ հրթիռների հիման վրա, սակայն այժմ հրթիռը կարող է արձակվել նաև օդանավից:
Նշվում է, որ LORA (Long Range Artillery) բալիստիկ հրթիռի օդային տարբերակի մշակումը պայմանավորված է Իսրայելի վրա Իրանի հարձակումների ֆոնին հեռահար զենքի անհրաժեշտությամբ։ Բացի այդ, օդից արձակված հրթիռները շատ ավելի դժվար է որսալ:
AIR LORA հրթիռը նախատեսված է պաշտպանված թիրախները, հրամանատարական կենտրոնները և այլ ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար։