Չենք պատրաստվում գնել փաթեթներ․ քաղաքացիները բոյկոտում են (տեսանյութ)ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ԹբիլիսիումՍտամբուլի կաուչուկի գործարանում ուժգին հրդեհ է բռնկվելԵրևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու գործով 5 օտարերկրացի է կալանավորվելԱդրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել ՈւկրաինայինՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա«Անընդհատ սպասում ենք՝ իրար գրկած». ինչ փոխեց 150 դրամը (տեսանյութ)Մի ժամ ա՝ տրանսպորտի եմ սպասում, 45 հազար թոշակ ստացողը ո՞նց 150 վճարի․ հետն էլ ապարատը չի աշխատում (տեսանյութ)Գազելային մանիպուլյացիա․ ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սպիտակ տունը 97%-ով կկրճատի USAID-ի անձնակազմն ամբողջ աշխարհում. ReutersՊարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվելՓաշինյանը ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի. Իրենք չեն զիջելու, մենք էլ չենք զիջելու, չենք վճարելու. քաղաքացի (տեսանյութ)ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան
Գերմանիան 45 ադրբեջանցիների արտաքսել է երկրից, ովքեր վերադարձել են Բաքու
Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունըՆիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ ԶաքարյանԲաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ ԱբրահամյանԻսրայելը հարձակվել է Լիբանանի վրաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահըՔաղաքացիներին վիրավորող կինը նախարարի մորաքույրը չէ․ նախարարությունից հերքում ենԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնը. «Հրապարակ»Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին. «Հրապարակ»Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»Արևմտյան դեսպանատները հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով. «Իրավունք»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Անդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներին. «Ժողովուրդ»Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ»Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»Վրաստանը կվերափոխի օտարերկրյա գործակալների մասին օրենքըԵրկար ժամանակով ջուր չի լինելու Հայ գերիներին ճնշում են Բաքվում. Դավիթ Բաբայանը ուղերձը տվեց Ավելի քան 740 միլիոնի պահանջ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանից. դրամական միջոցների վրա կալանք է դրվել Փաշինյանը ԱՄՆ-ում տարածաշրջանային հարցերը քննարկել է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 11 տոննա կշռող ռումբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համարՓաշինյանը նշանակում է արել Անվտանգության խորհրդում Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Պարեկներն արգելել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Սյունիքի մարզ բեռնատարների տեղաշարժը Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը․ Առաքելյան Եթե 2018թ. վերջում պետական պարտքի միջին տոկոսը եղել է 5%, ապա հիմա այն հասել է 7,2%-ի
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ մոր վրա ցուցմունք էր գրում. «Սամվել» վեպի տակ մնացածը հայրենասիրության դասեր է տալիս. Ռուբեն Հայրապետյան (լուսանկարներ) Փաշինյանն ու IRI-ի նախագահը քննարկել են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը Մտավոր հետամնացներն ու գիշերամիզություն ունեցողները կզորակոչվեն բանակ. բանակի համալրման հետքերով (տեսանյութ) ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Բաքուն չի բավարարել ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի միջնորդությունները ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնիրավչության հատկանիշներով «Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից
Մամուլ

96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 9-ի հանրահավաքում ունեցած ծրագրային ելույթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարավոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը: Տվյալ դեպքում՝ դա անել խորհրդարանի վրա հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի ԱԺ շենք, որի մատույցները ողողված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության «պատասխանով»:

Պարզ ասած՝ ԱԺ հատկապես ծառայողական մուտքին հարող Դեմիրճյան փողոցը ուղղակիորեն «լցոնված» էր ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանության բոլոր վախերի ու սարսափների հնարավորինս պերճախոս այդ դրսևորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխավորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մեղցր էր խոսում ցուցարար Փաշինյանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարավորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հավատարմությունը գործող իշխանությանը, կամ որ նույնն է՝ պարտվող ու հանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսևորվեց, համենայն դեպս, մի քանի անգամ նրա այդ դրսևորումների հետևանքով իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա բավականին լարվեց: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանապետը հենց այդպիսի հանձնառությամբ կամ ցանկությամբ էր եկել «դեպքի վայր»:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հսկայական բազմությունը գլխավորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնվողները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ու ոստիկանների միջև բախում չլինի: Սա հատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրվում է: Ավելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպես ոստիկանության կողմից ներդրված սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետևեցին նրա հորդորին և հեռացան: Բայց ամենից ուշագրավն այն էր, որ ոստիկանության ղեկավարներից մեկը հենց տեղում, շարժման իրավաբանական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի բռնվելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնված ոստիկաններ (իբր՝ «օպերատիվ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառույթներ»):

Մեծ հաշվով, չնայած բազմաշերտ ներկայությանը, ոստիկանությունը տանուլ տվեց իրավիճակն ու բանավեճը թե՛ մարտավարական առումով, թե՛, առավեև ևս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դեպքերի նկարագրությունը, մանավանդ, որ շատերն, անկասկած, իրադարձություններին հետևում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրված գլխավոր հարցին ու նախանշված հանգուցալուծման հնարավորությանը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում առկա է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաև՝ իրավական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրույցի թեմա է: Այդ ճգնաժամը հարուցող գործոնները և պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությանը կառչած մնալուն, որպես իշխանություն «վերարտադրվելուն», ապա նաև խայտառակ ավտոկրատիայի վերածվելուն զուգընթաց, ճգնաժամն ավելի ու ավելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրվել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ իրականացվում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամենը էլ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ավելին, այն այլևս ոչ թե սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակության գոյության քաղաքացիաիրավական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշվով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթե չասվի՝ հենց այդ խնդրի մեջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որևէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականություն ունեցող անձանց որևէ խումբ արդեն վաղուց ինքնուրույն թողած կլիներ իշխանությունը՝ հասարակությանը ընձեռելով հնարավորություն՝ դուրս գալ հենց իշխանության իսկ ստեղծած մղձավանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատվածի մասին չէ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, թե որքան է վախենում Փաշինյանը: Պարզ է նաև, թե ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատված շարասյունը, հետը մի գումարտակ «թիկնազորք» պտտելը հենց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Այդ հանգամանքն արդեն ինքնին պետք է շատ լավ ազդանշան լիներ նույն ՔՊ-ին, եթե ոչ Փաշինյանին, որ հաշվեհարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպես սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովված համարել: Ավելին, Բագրատ Սրբազանը հստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկվում է ստեղծված իրավիճակի, արդեն մոտ 4 տարի ձգվող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ և օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն ավերակած իշխանության անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապես իրավական հրաթության) որին պետք է հաջորդի նոր՝ անցումային կառավարության ձևավորումը: Այո, առաջարկվող լուծումը թե՛ քաղաքակիրթ է, թե՛ անցնցում: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանն է, որն Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաև այդ առումով է «անկյուն մղվել»: Ու, որքան հեզորեն ու պատրաստակամորեն, որքան դյուրությամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականության աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտոնից, հանուն որի նա կանգ չի առնի ոչնչի առջև, նույնիսկ ամենածանր ելքով:

Փաշինյանի հոգին միշտ է փառավորվել նման բաներից: Շատերը կարծում են, թե պայքարի այս փուլը Փաշինյանից ազատվելու վերջին հնարավորությունն է: Իրականում վերջին հնարավորությունն է Փաշինյանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլևս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չհանձնվեն... Բայց Փաշինյանը քանիցս ցույց է տվել, որ պաշտոնն իր համար ավելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կգերադասի, որ կործանվի Հայաստանը, քան թե ինքը կորցնի իր պաշտոնը: Հարցն այն է, թե արդյո՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպես մտածում... Պատասխանը երկար սպասել չի տա: Երեկվա օրը ցույց տվեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինյանի անձնական շահերց վեր դասող քպականներ դեռ չեն հայտնաբերվել: Հունիսի 17-ը հեռու չէ: Ժամացույցը տկտկում է...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։