Երևանում բախվել են «Nissan Teana»-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ մոպեդավարը հոսպիտալացվել է Կապանում բացվեց Ֆրանկոֆոնիայի կենտրոն․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Էրդողանը Թուրքիայում «բռնության ալիքի» ողջ պատասխանատվությունը դրել է ընդդիմադիր կուսակցության վրա ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները շարունակվում են Երևանում ռեստորանային համալիրի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն անվտանգության համակարգ չունի, ինչո՞ւ եք ժողովրդին նման ուղերձներ հղում. Մարուքյանը՝ Զեյնալյանին «Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը ահազանգում է Միրզոյանը Սիյարտոյին ներկայացրել է Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար խորհրդակցելու առաջարկը Սպիտակցի Հայկոյի որդին արդարացվեց Հայ եմ, ո՞նց կարող եմ վստահել այս իշխանությանը, համախմբվել ու այս իշխանությանը շուտ վռնդել է պետք (տեսանյութ) ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները Միրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի կողմից ուղարկված 80 տոննա հումանիտար օգնությունը հանձնվել է Հալեպի նահանգապետարանին
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան
Սահմանը բացվել է ՀՀ-ից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է Բաքվի պնդումները Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար Փաշինյանը պետք է հեռանա․ Չենք վստահում ՔՊ-ին․ ՈՒՂԻՂՍրանց ձայնը, կանացի պահվածքը… էսպիսի տղուն կարելի՞ էր պետության ղեկավար դնել (տեսանյութ) Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին Թե բա ինքնիշխան ենք դառնում, ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը․ Շարմազանով
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացը
Մարտի 25-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը3 օրում 23 վթար է գրանցվել, 2 մարդ մահացել է, 25-ը՝ վիրավորվելԿոբիաշվիլիի թիմը իրականացրել է արմատական բարեփոխումներ. Ռոբերտ ԱրզումանյանՕդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանաԻսրայելը շարունակում է Գազայում սպանել հիվանդներին և փախստականներինՍևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ովԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում ենԱԳ փոխնախարարը չգիտի՝ ի վերջո «խաղաղության» փաստաթուղթը պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիրԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել ենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյանի «հատիկ առ հատիկը»Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլարԲողոքի ցույցերը Թուրքիայում շարունակվում են. կա ավելի քան 1000 ձերբակալված, որոնց թվում՝ լրագրողներԴուք ո՞վ եք, որ առանց մեզ հարցնելու «մեր ու ձեր» եք անում՝ մեր Սարիկը, ձեր Լևոնը․․․ լո՞ւրջ․․․ դու ո՞նց կարաս մերը լինես, գյումրեցունը լինես․ ձեր տեսակը ծախվող է․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)Հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկում Էր Ռիադում ԱՄՆ-ն և Ռուսաստանը
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՍիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունըԵվրոպան Իրանին խոստացել է ազդել ԱՄՆ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու համար. Իրանի ԱԳՆ ղեկավարՀասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար․ նա համակարգելու է սպորտի ոլորտըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահմանային Արավուս գյուղՀայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվելԻ՞նչ է Փաշինյանը զիջել Ադրբեջանին. Սաղաթելյանի պատասխանը` փաստերով
Լոռու մարզում աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնելԽոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)Քաղաքապետարանը խոստանում է կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել, բայց առայժմ միայն խոստանում է
Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (տեսանյութ)
Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ
Մամուլ

Ազգային բարոյական նկարագրի աղճատումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհի բոլոր երկրներում էլ տարերային աղետներ, բնության արհավիրքներ լինում են և պետությունները սովորաբար արձագանքում են իրենց ունեցած հնարավորություններով, ինչպես նաև դիմում գործընկեր ու այլ պետությունների, սեփական հանրություններին` տուժած շրջաններին օգնության հասնելու, տնազուրկ մարդկանց օգնելու, կացարան տրամադրելու և այլ հարցերով։ Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան մոդելներ է ստեղծել, կառույցներ և ընթացակարգեր՝ մեկը մյուսին դիմելու, օգնություն առաջարկելու։ Այդ ամենը, սակայն, քիչ է կոնկրետ տվյալ երկրի ժողովրդի արձագանքի համեմատ։

Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ աղետներ է տեսել, որոնցից ամենամեծն, իհարկե, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր։ Բնավ ոչ տարօրինակ կերպով ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք հավաքվեց, օգնության ձեռք մեկնեց տուժած հայրենակիցներին, յուրաքանչյուրը փորձում էր իր ունեցածի, իր կարեցածի չափով օգնել տուժած մարդկանց, հնարավորինն անել՝ նրանց հոգսը թեթևացնելու, վիշտը կիսելու ուղղությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում, ցավոք, այլ դեպքեր էլ են եղել, բնության տարբեր աղետներ, որոնց ընթացքում ևս բազմիցս աչքի են ընկել մեկը մյուսին օգնելու՝ հայ ժողովրդի ցանկությունը, մղումները։

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղները ահռելի վնաս են հասցրել, ստիպել, որ իշխանությունը աղետի գոտի հայտարարի դրանք։ Դեբեդի բարձրացման հետևանքով 4 մարդ զոհվեց, տասնյակ ու հարյուրավոր տներ օրեր շարունակ մնացել են ցեխի ու ջրի տակ, իսկ հասցված վնասը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքակիրթ աշխարհն այս անգամ էլ արձագանքեց, օգնություն առաջարկեց։ Ռուսաստանի Դաշնությունից նշեցին, որ կապի մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, Շվեյցարիան վնասները գնահատելու հատուկ մասնագետներ է ուղարկել, Լիտվիան 100 հազար դոլարի օգնություն է առաքելու Հայաստան, Իրանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց, Արգենտինան և Իսպանիան ևս առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։

Օգնության ձեռք մեկնողների շարքում են ավելի քան 20 երկիր և սփյուռքի հայկական օջախներ։ Զարմանալիորեն բավարար չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես քաղաքացիական հասարակության արձագանքը՝ միասնություն և ուժ ցուցաբերելու բնական աղետի հետևանքները վերացնելու հարցում։ Քաղաքական ուժերը ևս այս անգամ, կարծես, բավարար չափով չարձագանքեցին, մինչդեռ դա առաջին հերթին խոսում է հենց կոնկրետ հանրության բարոյական նկարագրի մասին, որը նախընտրում է գինու փառատոնները, մի սուպերմարկետի խաղարկությունը, ժամանցի այլ վայրերը՝ սեփական երկրի տուժած քաղաքացիներին կարեկցելու, օգնության հասնելու փոխարեն։

Ազգային բարոյական նկարագրի այս աղճատումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հետագա ընթացքի համար. հատկապես անբարյացկամ երկրներով շրջապատված լինելով՝ Հայաստանը պետության և պետականության արժանի հիմքեր պիտի կարողանա դնել, իսկ պետության և պետականության կարևորագույն հիմնաքարերից մեկը քաղաքացու, բնակչի, ժողովրդի բարոյական նկարագիրն է, և այդ բարոյական նկարագրի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու արձագանքը։ Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի։ Այսօր էլ ուշ չէ...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։