Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների հեռանալու գործընթացին․ Էրդողան
Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների հեռանալու գործընթացին։ Այդ մասին հայտարարել է Էրդողանը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների հայաթափման ընթացքի վերաբերյալ։
Նշվում է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: