Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը
Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել. ՓաստաբանԿիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվելՀՅԴ երիտասարդները Քննչական կոմիտեում են․ ՈւՂԻՂՏարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿ
Քաղաքականություն

Հույս ունեմ, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն առավել կխորանա և կզարգանա․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Ողջունելով Ադրիան Չեդվիքին և շնորհավորելով նշանակման առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն առավել կխորանա և կզարգանա: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական աշխատանքի համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը ներառում է կրթության և մշակույթի ոլորտները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ:

«Այս համագործակցությունը ևս ձևավորվել է Բրիտանական խորհրդի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու անդրադարձել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համագործակցությունը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման աշխատանքներում: Նախորդ տարի Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով:

«Կարծում եմ՝ այս ոլորտում մեր համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Պատրաստակամ կլինենք քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել Բրիտանական թանգարանի և ազգային գրադարանի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մասնավորապես՝ սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսված է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության, իսկ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի կկազմակերպվի հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը բացառիկ է և օրինակելի, իսկ Հայաստանի հետ շարունակաբար զարգացող համագործակցությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում Բրիտանական խորհրդի կարևոր առաջնահերթություններից է:

Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը ևս ընդգծել են ՀՀ կառավարության, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում: