Հայաստանի երիտասարդ շախմատիստները հավակնում են աշխարհի առաջնության մեդալների

Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում խաղացվել է յոթ տուր։ Հայաստանի ներկայացուցիչներից առանձնապես հաջող է հանդես գալիս աղջիկների պայքարի մասնակից, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, որը 5,5 միավորով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Առաջատարների մեջ են նաեւ տղաների պայքարի մասնակիցներ, գրոսմայստերներ Էմին Օհանյանն ու Մամիկոն Ղարիբյանը։ Նրանք նույնպես ունեն 5,5-ական միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 9-րդ հորիզոնականներում։