Եթե 10 հոգի բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ական

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը համոզված է՝ Բագրատ Սրբազանի շարժման ճնշման արդյունքում արտահերթ զարգացումներ չեն լինի:
«Երկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ. Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, գնում է ժողովրդավար կերպով մասնակցում է ընտրություններին, հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն»,-ասաց նա:
ՔՊ-ական պատգամավորը ցստահեցնում է, թե հանրահավաքներին չի հետևում։
Ինչ վերաբերվում է իշխանական որոշ օղակներում տիրող տեսակետին, թե շարժումը մարել է՝ Ղահրամանյանը նշծեց, որ այդպես չի կարծում։
«Մարել ասելով ի՞նչ նկատի ունեք: Եթե քիչ մարդ է գալիս, դա մարել չի: Եթե 10 հոգի բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ամբողջ աշխարհում էլ այդպես է, այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված չի, որտեղ իշխանությունը եկել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում, որն ընդունել է նաեւ ընդդիմությունը, այդ երկրներում իշխանափոխությունը, որպես կանոն, փոխվում է եւ պետք է փոխվի հերթական խորհրդարանական ընտրություններով»,-ասաց իշխանական պատգամավորը։