Հազարավոր տղերք զոհվել են հանուն հայրենիքի, իսկ ես ի՞նչ, պիտի հոգնե՞մ, կամ շառից հեռու դուրս գամ պայքարից, որ մի անգամ էլ չկալանավորե՞ն. Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ-վարող Վազգեն Սաղաթելյանը, ով 2 ամիս գտնվում էր կալանքի տակ հաղորդման շրջանակներում հնչեցրած մտքերի համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմադիր սեգմենտում ամենավատ երևույթը՝ շուտ հիասթափվելն ա: Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ պահի տակ հոգնում, հավատս կորցնում, հիասթափվում, բայց հետո ինձ միշտ բռնացնում եմ հետևյալ մտքերի վրա ու խոսում ինքս ինձ հետ.
1. Լավ, էդքան ասում ես, որ սրանք սենցն են, նենց են, բայց իրանք արդյունքում կարողացան տասը տարի պայքարել իշխանության գալու համար, իսկ դու ուզում ես ձեռքերդ ծալել: Արդյո՞ք դա չի նշանակի, որ էս ֆրանսիացի ֆանտաստ գրողները քեզանից ուժեղ տղերք են: Ո՞նց կարա տենց բան լինի: Չի կարա: Եթե հանձնվես, ուրեմն իրենցից էլ բեթար ֆանտաստ ես: Էս միտքն ինձ ստիպում ա չհոգնել, 96 ժամն ինչն ա, պետք լինի՝ 96 օր կպայքարենք, 6 տարի ա դրա մեջ ենք արդեն: Նիկոլն ու նիկոլական տեսակն ինձնից ուժեղ չեն ու ես դա պետք ա գործով ապացուցեմ առաջին հերթին ինքս ինձ:
2. Պետք ա միշտ հիշել, որ էս պայքարը՝ պետություն ունենալու համար ա: Հազարավոր տղերք զոհվել են հանուն հայրենիքի իսկ ես ի՞նչ, պիտի հոգնե՞մ, կամ շառից հեռու դուրս գամ պայքարից, որ մի անգամ էլ չկալանավորեն: Ու ով եմ լինելու ես դրանից հետո ինքս իմ աչքերում: Ուրիշներին հնարավոր ա խաբել, բայց դու քեզ չես խաբի ու եթե ես սրանց վերջը չտեսնեմ ու իմ ավանդը դրանում չունենամ՝ ինքս ինձ չեմ հարգի:
Առաջարկում եմ դուք էլ միշտ էս տեսակետից մոտենաք պայքարին: Մենք թուրքին հանձնելու երկիր չունենք ու Նիկոլն իր տեսակով չի կարող լինել մեզնից ուժեղ: Էսքան բան, կհանդիպենք պայքարի դաշտում»: