Քիչ առաջ դատարանը մերժեց ծանր հանցանքի մեջ մեղադրվող պաշտպանյալիս տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու` քննիչի միջնորդությունը․ փաստաբան (լուսանկարներ)

Փաստաբան Արթուր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պաշտպանյալս կհայտնվի ազատության մեջ:
Ոչ աշխատանքային օրով աշխատանքային փայլուն հաղթանակ։
Քիչ առաջ դատարանը մերժեց ծանր հանցանքի մեջ մեղադրվող (4-8 տարի ազատազրկում) պաշտպանյալիս տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ գործը վերաբերում է կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ իրացնելուն։ Հարությունյանի պաշտպանյալը տաքսիստ է, ով կեղծ դոլարներ իրացնողներին մատուցել է տաքսի ծառայություններ։ Մինչև տնային կալանքը, նախորդող 2 ամսվա ընթացքում փաստաբանի պաշտպանյալը եղել է բանտում` կալանքի տակ: 2 ամիս առաջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, իսկ այսօր նա փաստաբանի և նրա օգնական Սիրանուշ Հարությունյանի
ջանքերով ազատ է արձակվել:
Լուսանկարում` փաստաբան Ա. Հարությունյանն ու նրա օգնական Ս. Հարությունյանը

