Հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։
Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»։