«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
ԱԱԾ-ից հաստատել են սահմանապահ զորքերում զինծառայողի մահվան փաստը
Փաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել Թրամփի՝ Պուտինին ուղղված ուղերձներով Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը
Քաղաքականություն

Նիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է նվիրել Ալիևին մեր հայրենիքը․ Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սաթենիկ Կարապետյանը նրան հարցրել է.

«Նիկոլը նորից ակտիվ տարածում է իր թեզերը պետության մասին իր պատկերացումներով, որոնց մեջ իսպառ վերացած է ազգայինը։ Ո՞նց կգնահատեք այդ խոսույթը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նիկոլի կողմից հայ ժողովրդի ուղեղի լվացման նման պրիմիտիվ զեղումներով մեր ազգի դեմ վարվող հիբրիդային պատերազմի կարևոր մասն է։ Նա իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ՝ հենց 2018-ից սկսած։

Նա չի բավարարվում մեր հողերը և մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով․ նա ուզում է նվիրել Ալիևին նաև մեր հայրենիքը։

Պատահական չէ, որ այդ նպատակին հասնելու համար նա դիմում է զանազան միջոցների՝ պաշտոնական առիթներից մինչև TikTok-ում պրիմիտիվ կոնտենտ տարածելով։ Նա լավ է հասկանում, որ հայ ժողովուրդը այնքան է դիմադրելու և նզովելու Փաշինյանին, քանի դեռ առաջնորդվում է իր  ազգային «ես»-ի հիմնարժեքներով։

«Բալկոնում գունավոր շորտիկներով կոֆե խմելու» օրինակները մի կողմից՝ իր չբավարարված կոմպլեքսների, մյուս կողմից՝ դիմացինին լիարժեք տհասի տեղ դնելու արդյունքն են։ Պարզ ասած՝ նրա նպատակը հայ ժողովրդի վերջնական դեբիլացումն է։

Չի կարող պետության առաջնային նպատակը «լավ ապրելը» լինի։ Մինչ  պետության սոցիալ-տնտեսական ֆունկցիան, նա միտումնավոր վերացնում է պետության առաջնային՝ պաշտպանական և պահպանական ֆունկցիաները, որոնք Փաշինյանը նպատակային կերպով քայքայում է։

Դրանից էլ ավելի կարևոր է պետության ընկալումը՝ որպես սեփականի, որպես քո տան։ Եթե պետությունը լոկ լավ ապրելու տեղ է, ապա աշխարհում բազմաթիվ պետություններ կան, որոնք այդ լավ կյանքն ապահովում են, բայց քոնը չեն։ Եվ դու կարող ես այդ ընկալումով հանգիստ գերադասել հենց այդ լավ ապրուստ ապահովող, բայց ուրիշի տունը։

Եթե պետությունը տունդ չէ, ապա հանգիստ խղճով կարող ես գնալ ապրելու այլ պետությունում։ Եթե նախկինում Նիկոլը  թմբկահարում էր՝ «Հայաստանն իմ օջախն է,  ժողովուրդն՝ իմ ընտանիքը», ապա այսօր նա գրեթե բաց տեքստով ասում է՝ «Հայաստանն իմ պատանդն է, ժողովուրդը՝ իմ սպառնալիքը»։

Մի խոսքով, գունավոր շորտիկով պատշգամբում սրճելուց առաջ նախ պիտի համոզվես, որ այդ պատշգամբը քոնն է»: