Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները. Ծառուկյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 26-ին Լոռու և Տաշիրի բնակավայրերին պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության կարիք ունեն:
Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է և ջրհեղեղից տուժած համայնքներն ու մարդիկ շտապ կենսական օժանդակության կարիք ունեն:
Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները՝ անուն առ անուն, հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով:
Հանձնարարել եմ նաև այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել տեղի համայնքների մեր երիտասարդներին՝ հնարավորինս արագ մարդկանց կարիքները հոգալու և նրանց այս վիճակից հանելու համար»: