Բաքվում Գերմանիայի դեսպանը այցելել է օկուպացված Շուշի և գրառում կատարել այդ մասին

Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը այցելել է օկուպացված Շուշի, որտեղ հանդիպել է այսպես կոչված Ադրբեջանի նախագահի Շուշիի տարածաշրջանի ներկայացուցիչ Այդին Քարիմովի հետ։
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Շուշիի շրջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քարիմովի հետ և շատ բան իմացա Շուշիի զարգացման մասին: Ես իսկապես սիրահարվեցի Շուշիին և շատ տպավորված էի վերակառուցման ծրագրի առաջընթացով։ Ես կվերադառնամ այստեղ նորից, - գրել է դիվանագետը սոցիալական ցանցում։