Իրանի դեմ արշավը ավարտված չէ, առջևում նոր փուլն է․ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետԴոնալդ Թրամփին կրկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի 55-ամյա վարորդը «Hummer»-ով բախվել է ճանապարհին հայտնված կովին, որը սատկել է Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է «Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր Սպահանում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի միջուկային ռեակտորները ԱՄՆ-ի հարվածներից չեն վնասվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ ազգականների և փաստաբաններիԻնչ նպատակ ուներ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան «Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն Ընդդիմադիր ուժերը պետք է իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանք․ Իշխան Սաղաթելյան Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ պատերազմում հաղթանակի մասինԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Մի տեսակ նեղված եմ, «ազգակործան պատուհասը» հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում․ Աննա Հակոբյան Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից Մայր Աթոռին պատերազմ հայտարարած ՔՊ-ն ու Փաշինյանը նիստ են անում․ ՈՒՂԻՂՄեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ «ՀայաՔվե»-ի հանդիպումները Եվրոպայում շարունակվում ենՀունիսի 25-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները. Մեսրոպ Առաքելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել ԻրանումԱրարատում ջուր չի լինի Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Հայաստանի կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է․ միջազգայանգետ«Փինկ Բերրի»-ի պաղպաղակների նմուշներն ուսումնասիրվել ենՊապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինելԵկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս. Արմեն ՀովասափյանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԱրայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա ԹորոսյանՊայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ ՄխիթարյանԱպաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր ԳրիգորյանՀրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկումQR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի’ վճարեք. Ստեփանյան (տեսանյութ)Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԱկտիվիստը կոռուպցիա է բացահատում՝ տփում, քրֆում ու ճամփում եք, 2018 թ. ձեր կուտը կերան. Սամվել Հակոբյան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր«Արա՛, թող խոսանք, չե՞ս հասկանում, որ չի կարելի», «Մի հատ կառավարեք ձեզ»․ լարված իրավիճակ քաղաքապետարանում (տեսանյութ)Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ ԹրամփՄոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև (տեսանյութ)Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան
Մամուլ

Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է Հայաստանը ու շարունակում է ընկղմել: Այս օրերին, ինչպես հայտնի է, շարունակում է ծավալվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել «հեռացում՝ հանուն փրկության» բանաձևը: Այսինքն, իմաստն այն է, որ թե՛ քաղաքական, թե՛ գործնական, թե՛ բարոյական առումներով լիարժեք սպառված փաշինյանական իշխող խումբը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը փրկության շանս ունենա: Բագրատ Սրբազանը նախօրեին առաջադրեց կամ վերաառաջադրեց «Հայրենիք ու պատիվ» կարգախոսը: Դա բնութագրական է. պայքարը հանուն Հայրենիքի է, պայքարի զուգահեռ նպատակը, արդյունքը պետք է լինի ազգի ոտնակոխված պատվի ու արժանապատվության վերականգնումը: Սակայն ոչ պակաս բնութագրական էր, որ այս կարգախոսից հետո առավել կատաղեց իշխող խումբը: Բնական էր, անհայրենիքությանն ու անպատիվությանը հակադրվել էր «Հայրենիքն ու պատիվը»:

Իսկ այն, ինչ նրանք արեցին մայիսի 28ին, դժվար է այլ կերպ անվանելը, քան էժանություն ու ճղճիմություն: Չենք ասում սրբապղծություն, քանզի ակնհայտ է, որ նրանք չունեն որևէ սրբություն, բացի պաշտոնն ու փողը: Եվ այսպես, մայիսի 27-ի երեկոյան հազարավոր աջակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավարները ուխտի գնացին Սարդարապատի հուշահամալիր, գիշերն անցկացրեցին այնտեղ: Մայիսի 28-ի լուսաբացը, հասկանալի է, դիմավորեցին Սարդարապատում, օրվա խորհրդին հարիր ու դրան համահունչ պայքարին վերաբերող ելույթներ եղան, որից հետո կեսօրին վերադարձան մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը վախեցավ դեմ առ դեմ Բագրատ Սրբազանին ու հազարավոր հայ մարդկանց հանդիպել, ու միայն այն բանից հետո, երբ իմացավ, որ Սարդարապատի հուշահամալիրից հայերն արդեն Երևան են վերադառնում, կարելի է ասել՝ վազեվազ եկավ Սարդարապատ:

Բոլորը հասկացան՝ այլևս ժողովրդական շարժումն է իր ակտիվությամբ «որոշում», թե ուր գնա կամ չգնա Փաշինյանը: Ու հասկանալի է, որ հերթական հարվածն իր հիմքերին նա հենց այնպես կուլ չէր տալու: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, քպականների լեզվամտածողությամբ ասած, մի «աբառոտկա չֆռար»: Բոլորը տեսան այն իսկապես աննախադեպ խայտառակությունն ու այլանդակությունը, որ դրսևորվեց Սարդարապատի հուշահամալիրի մատույցներում: Փաշինյանի ոստիկանները փորձեցին արգելել Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևոր դասի ներկայացուցիչների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք: Կանգնել կաթողիկոսի ճանապարհի՞ն, խոչընդոտել 1723-ամյա Հայոց Ազգային սուրբ եկեղեցու առաջնորդի ընթա՞ցքը: Այդ խայտառակագույն եղելությունն արդեն իսկ ավելին է, քան էժանությունը, դա ճղճիմությունից էլ այն կողմ է: Հասկանալի է, որ դա միայն կամ ոչ այնքան կաթողիկոսի անձի՝ Գարեգին Երկրորդ հայրապետի, որքան հենց Հայ առաքելական եկեղեցու, միլիոնավոր հայ մարդկանց դեմ բացահայտ թշնամանքի դրսևորում է: Դե, չեն սիրում այս մարդիկ Հայաստանը, հայերին ու ազգայինը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին...

Դա հասկանալի է, բայց էլ ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի նման քայլերը: Չէ՞ որ նա հրաշալի գիտակցում է, թե ինչ է անում: Իսկ նման պահվածքը վկայում է արդեն իսկ պարզորոշ ու ակնհայտ այն բանի մասին, որ հողը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից: Երեկ հայտնի քաղաքագետներից մեկը գրել է. «Երբ դուք փորձում եք խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, դա արդեն խոսում է այն մասին, որ քայլերի ու պլանավորման, գործիքների կիրառման մասով կա քաոտիկ ու իրականությունից կտրվածության վիճակ: Իսկ նա, ով իրականությունից կտրվում է, նրան իրականությունը քշում տանում է»:

Դժվար է ավելի դիպուկ բնորոշում տալ այս վիճակին: Բայց... պետք է միշտ հաշվի առնել, որ երերացող իշխանությունը, այն էլ՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ընդունակ է ամեն ինչի: Ինքը՝ Փաշինյանը, ոչ մեկ անգամ է ապացուցել, որ ատրաստ է ամեն ինչի՝ սկսած 2008 թվականի մարտի 1-ից: Իշխանություն եղած ժամանակ էլ է ապացուցել: Կարևոր է չտրվել Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների ու հատկապես ոստիկանության սադրանքներին...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։