Ուկրաինացիները չեն կարող հարվածել միայն Ռուսաստանի առանցքային օդանավակայաններին․ The Washington PostՀանքավանում տեղի է ունեցել ՔՊ-ի քաղաքական ժողովը, քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը Գաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից․ «Հետք» Հունիսի 12-ը ցույց տվեց, որ մարտավարություն պիտի փոխվի, փողոց նետվելն ինքնանպատակ չի կարող լինել (տեսանյութ) Եվրո-2024. Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ Այդ մարդու որդին փոխվել է, արդեն որդու տղա է. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր Միշտ քիչն է հաղթելու, հիշեք երեխե'ք, քչից երբեք պետք չէ վախենալ, բազմությանը կորիզն է առաջնորդողը (տեսանյութ) Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար Մեզ թերահավատորեն են նայել, ծաղրել, այլ աչքով են դիտել, բայց մենք կարող ենք, մենք ներուժ ունենք (տեսանյութ) Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Երբեք, ոչ մի պատճառով մի՛ եկեք Ռուսաստան․ Միլլեր«KamAZ»-ը «Բոչկի ձոր» հատվածում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր Շարժումը վերադասավորվում է, երիտասարդներն էլ են ստանում պատասխանատվություն այս հաղթանակի գործում (տեսանյութ) ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեց․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկարներ) Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը․ Աշոտյան Սրբազանը հանդիպում է երիտասարդների հետ․ ՈՒՂԻՂԿարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է ՀՀ տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է. Մանուկյան
Փաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ
Արագածի տարածաշրջանում (Մ-3) կատարվում են գծանշման աշխատանքներ
Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
Վալերիկ Մովսիսյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Վայոց ձորի մարզի մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել. shamshyan Զանգվածային ձերբակալություններ Տաջիկստանում՝ հեղաշրջման փորձի մեղադրանքով
Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ կանխելու ազգի ինքնաոչնչացումը․ Արմեն Աշոտյան
Հետևյալ հասցեներում լույս չի լինիՍահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու․ Դանիել ԻոաննիսյանԱրցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. monumentwatch.orgԿարմիր Խաչը հայտարարեց Գազայում գտնվող իր գրասենյակի հրթիռակոծման մասին․ կան զոհեր և վիրավորներՔավորի շունը կծել է 34-ամյա տղամարդուն. վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության կատարած աշխատանքից. ՍանոսյանՖրանսիայում հարձակումներ են նախապատրաստել հրեաների դեմՎիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու ՅորքԱստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ Ընկեր. Աշոտ Ղազարյանը՝ Լալա Մնացականյանի մասինԱստանայում 26 հարկանի շենք է այրվում Քաղաքացին զանգել է 911 ու ասել, որ ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով ժայռիցՈրքան մեծ է մարդու ներքին բարոյականությունը, այնքան մեծ է նրա մեղքի զգացումն ու այնքան մեծ է նրա կամքն ու ջանքը՝ ուղղելու իր սխալը, հեռացնելու չարիքի իշխանությունը. Ռուբեն ՄելիքյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՊուտինն ասել է, թե երբ Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք Քաղաքային տրանսպորտի գնի ոդիսականը. Անդրանիկ Թևանյան Հրաման տվողներն իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ, չեն մարսելու․ Եսայի Քարամյանի կինը հայտնել է, որ նրան նորից են վիրահատելու
Երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ․ Արտակ Բեգլարյան
Վեդիում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է. կասկածյալը նրա 71-ամյա հարևանն էՀայտնի է՝ երբ տեղի կունենա Լալա Մնացականյանի հոգեհանգիստըԸնթանում է հունիսի 12-ին հավաքի մասնակիցների դեմ կիրառված ժամկետանց միջոցների օգտագործման փաստի կոծկում. Ազգային ճակատ
Ադրբեջանին մատուցված ծառայություն էր. պատգամավորը` դիմակավորված անձանց կողմից Արցախի ներկայացուցչության դռները կոտրելու մասին
Լիբանանը չպետք է դառնա հաջորդ Գազա․ Գուտերեշ
Մամուլ

Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանախմբից ավելի ուժգին Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ են հայտարարել արևմտյան այն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հայտնի են նրանով, որ տարիներ շարունակ սնվել են Արևմուտքից, և որոնց հասարակության մեջ հավաքական առումով ընդունված է անվանել «սորոսականներ»: Նրանք «նոնստոպ» ռեժիմով գրառումներ են կատարում և հարցազրույցներ տալիս՝ ընդդեմ Եկեղեցու, ընդդեմ ազգային արժեքների, հեգնելով ու ծաղրելով թե՛ Եկեղեցին, թե հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը, որը դեմ է Փաշինյանի ազգակործան ու հանձնողական քաղաքականությանը: Սա երևի թե զարմանալի չէ:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանության եկավ նաև այս ՀԿ-ների ու նրանց սնուցողների՝ տարիներ շարունակ ձևավորած սարդոստայնի շնորհիվ: Այդ ցանցը միշտ էլ հանդես է եկել ազգային արժեհամակարգի դեմ, մշտապես զբաղված է եղել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտացման, թշնամության թուլացման լոբբինգով, թուրքամետ թեզերի տարածմամբ:

Ըստ այդմ, շատ փորձագետներ տեսակետ են հայտնում, որ այս ցանցի՝ «Նիկոլից ավելի նիկոլական» պահվածքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը, իշխանության գալով, աստիճանաբար կյանքի կոչեց Ադրբեջանի և Թուրքիայի ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերից բխող քաղաքականություն. ի մասնավորի, վատթարացրեց հայ-ռուսական կապերը, Արցախի հարցում փորձեց սկսել բանակցությունները «սեփական կետից», որն ի վերջո բերեց 2020 թ. աղետալի պատերազմին, իսկ ապագայում՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Դե, իսկ Պրահայում էլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս՝ իր ամբողջ ողբերգական հետևանքներով:Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել է, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության Իլհամ Ալիևի հետ՝ ադրբեջանական նախապայմաններով:

«Նախ՝ նա Արցախը թողեց Ադրբեջանի կազմում՝ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կյանքի է կոչում ադրբեջանական թեզերով սահմանազատում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Իլհամ Ալիևն ու Թուրքիան պահում են օրակարգում, ապագայում է պատրաստվում իրականացնել՝ դա հանրությանը հրամցնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներքո: Ադրբեջանական թեզերը Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում ՀՀ ներքաղաքական դաշտում: Հայ առաքելական եկեղեցին, հայոց պատմությունը նույնպես թիրախավորվում են քպականների կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Փաշինյանը պատրաստվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայ դատից, Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին կամ ուղղակի դուրս հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, միայն թե բացվի հայ-թուրքական սահմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից օգտվելու են Փաշինյանի մերձավոր օլիգարխները, որոնք օր առաջ սպասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թե ինչ կլինի հայկական տնտեսության հետ՝ թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի ֆոնին, ՔՊ-ին և նրա առաջնորդին քիչ են հուզում: Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում, ինչի համար էլ 2018թ.-ին տարբեր ՀԿ-ների, գերտերությունների և ներքին ուժերի միասնական ջանքերով բերվել են իշխանության»,-նշում է Տելեգրամ ալիքն ու հավելում, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը նման է թուրքական և ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի լոբբինգին:

Եթե սրան գումարում ենք այն փաստը, որ արևմտյան ՀԿ-ները, որոնք Փաշինյանի և ՔՊ-ի հետ կազմում են մեկ բռունցք, շարունակում են թիրախավորել նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ բոլոր սլաքներն ուղղելով կամ Ռուսաստանի դեմ՝ ՌԴ-ից ձևավորելով արտաքին թշնամու կերպար, կամ հնարավոր բոլոր մեղքերի համար մեղադրում են ՀՀ նախկին իշխանություններին, ապա պատկերն առավել պարզ է դառնում:

«Այսպիսով, ՀՀ-ն Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվում է թուրքադրբեջանական ազդեցության գոտում գտնվող երկրի, ինչը կործանարար է հայոց պետականության և հայ ազգի համար»,-նշում են հեղինակները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: