Մի պահ պատկերացրեք՝ «հարկ վճարողները» պայքարում են սև և կարմիր բերետավորների՝ բիրտ ուժ կիրառելու դեմ․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի։
«Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի։
Նրանք ինքնակազմակերպվում և պայմանավորվում են, ի նշան բողոքի, ՊԵԿ հարկային մարմին չներկայացնել 2024 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկները և չկատարել հարկային վճարումներ։
Ըստ էության, դրանով, նրանք իրենց բողոքը, դժգոհությունն ու անհամաձայնությունը կհայտնեին իրենց վճարված հարկերի հաշվին ոստիկանության սև և կարմիր բերետավորների կողմից աշխատավարձ, հավելավճար և պարգևավճարներ ստանալու և հենց իրենց՝ «փառաբանված հարկ վճարողների» նկատմամբ բիրտ ուժ կիրառելու դեմ»։