Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվելԿրճատել են աշխարհազորայինների գումարը. «Հրապարակ»ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ. «Իրավունք»ԱՄՆ-ն կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու տարբերակներըՍուրեն Պապիկյանը ՊՆ նախարարների կոնկլավի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի ԶՈւ ԳՇ պետի հետՓաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»Դեսպանները վերածվել են թաղային «տասովշիկների». «Իրավունք»Հրդեհ՝ Ավշարում. Այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները. «Հրապարակ»Իրավապահները չկարողացան ապացուցել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել, գործը կարճվել է. «Ժողովուրդ»Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները. «Ժողովուրդ»Դեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չի. «Իրավունք»Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու. «Հրապարակ»Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում. «Ժողովուրդ»Ովքեր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում․ «Հրապարակ»ԱՄՆ-ում իրար են բախվել երկու ինքնաթիռԵռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. ՊեզեշկյանՀայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել՝ արհեստական բանականության ոլորտում Իսրայելը Գազան ավերելու համար պետք է վճարի 100 մլրդ դոլար. էրդողանԵկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար․ Եվրոպացիները հանուն Արցախի Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է․ Մարուքյան Փաշինյանի հայտարարությունը անընդունելի է. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի ՀՀ-Իրան շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ է տարածաշրջանային անվտանգության համար․ Գրիգորյան Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան Ադրբեջանցիներն ավերել են Քարինտակ գյուղը՝ քանդելով պատմական տեսքը և մզկիթներ կառուցելով ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև, ոստիկանները միջամտել են Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը», սահմանազատումը
Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ ԹրամփԵրևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են (տեսանյութ) Նոր կենսաչափական անձնագրերը արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման են․ ՆԳՆ Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրի գերեզմանաքարերը Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից
Դավիթաշենում 68-ամյա կինն իրեն ցած է նետել 9-րդ հարկից ՀՀ և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա․ ԱԳՆ-ից արձագանքել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են Քաջարան կատարած այցը Իշխանությունը հայկական Արցախը հանձնելուց հետո ոտնատակ է տվել գեներալների նկատմամբ հարգանքը
Ֆրանսիայի Սենատը աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
Հասարակություն

Օկուպացված Արցախի համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են․ մանրամասներ

Monument Watch-ը գրում է․

Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ:

Գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի Պետական Համալսարան» գրությունը։ Հավանական է, կհեռացվի նաև քիչ ավելի ներքև գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը:

Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին և սկզբնապես եղել է «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը», իսկ 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի Պետական Մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր:

Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Արցախի ամբողջական օկուպացիայից և հայաթափումից հետո դադարեց Արցախի Պետական Համալսարանի գործունեությունը՝ ոչնչացման վտանգի տակ թողնելով ամբողջ ժառանգությունը։ Ադրբեջանական կողմը «նոր համալսարանը» հիմնում է հայկական բնակչությունից զուրկ քաղաքում, համալսարանի ուսանողները պետք է գան Ադրբեջանի այլ շրջաններից, ինչի համար Ստեփանակերտի թաղամասերից մեկը հատկացվելու է նրանց որպես հանրակացարանային տարածք: Վերջին օրերին տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, որ համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են:

Մեր արձագանքը

Ստեփանակերտի 1969 թվականին հիմնադրված համալսարանի վերափոխումը, գրությունների ջնջումը, հարուստ գրադարանի և ենթակառուցվածքների նպատակամիտված ոչնչացումն Ադրբեջանի հայկական հետքի վերացման ծրագրային քաղաքականության հերթական փուլն է։ Այն՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի խախտում է: