Իսրայելը նոր առաջարկներ ունի Պաղեստինի հետ հրադադարի հարցում

Իսրայելի իշխանությունները միջազգային միջնորդներին նոր առաջարկներ են ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդներին ազատելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios կայքը:
Նրա աղբյուրների համաձայն՝ Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին ներկայացված առաջարկները ներառում են իսրայելական կողմի պատրաստակամությունը այն հարցի շուրջ, թե քանի պատանդ պետք է ազատ արձակվի հնարավոր համաձայնությունների առաջին փուլում։
Բացի այդ, Իսրայելը պատրաստակամություն է հայտնել քննարկել Գազայի հատվածում երկարատև խաղաղության մասին ՀԱՄԱՍ-ի պահանջը։
«Նոր նախաձեռնություն կա, և այն լուրջ է»,- կայքը մեջբերում է նյութին ծանոթ անձանցից մեկի խոսքերը։